Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

23/01/2023 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն 

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Կոմիտեի քարտուղարության փորձագետ

Աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

ա. Կոմիտեում անցկացվող գործակարգավարական նիստերի, Կոմիտեի նախագահի կամ այլ ներկայացուցիչների պաշտոնական այցերի և/կամ հանդիպումների լուսանկարահանում,

բ. Կոմիտեի պաշտոնական կայքի ամենօրյա թարմացման աշխատանքներն իրականացնելու նպատակով, այդ թվում՝ Կոմիտեի նոր պաշտոնական կայքի համար ստորաբաժանումների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև կայքի այլ բաժինների համար պատրաստվող նյութերի` լուսանկարների և/կամ գրաֆիկական պատկերների մշակում և տրամադրում,

գ. պետական գույքի կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման համար մասնակցություն այլ երկրների պետական գույքի կառավարման ոլորտը համակարգող գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության նպատակով նախապատրաստական աշխատանքներին,

դ. Կոմիտեի կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթների իրականացում։

Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մինչև վեց ամիս (պայմանագիրը կնքվում է վեց ամիս ժամկետով):

Փորձագետի պարտականությունները

Աշխատանքը գնահատվում է ըստ փուլերի` երեք ամիսը մեկ և ամփոփիչ փուլ՝ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:

Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջները

1) բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ լուսանկարչության բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

2) «Տեղեկատվության ազատության մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն,

3) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:

 Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
  • Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց

Դիմումների ընդունման ժամկետն է`  25.01.2023թ. մինչև 27.01.2023թ. ներառյալ: 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

............................................................................................ից

( դիմողի անուն հայրանուն ազգանունը )

...............................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

................................................................................................

( դիմողի էլեկտրոնային հասցեն )

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարությունում  որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

  1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
  2. Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
  5. Այլ .............................................................................................................................................. էջ:

Առդիր…..էջ:

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

«____»  __________________ 2023թ.

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթերներ կայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Կցված ֆայլը