Հայտարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական
ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետական գույքի կառավարման ծրագրերի և ռազմավարական փաստաթղթերի մշակման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-5), (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կոմիտեի Գլխավոր մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը` ժամը 24:00-ը։
ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով հայտարարությունում նշված փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետական գույքի կառավարման ծրագրերի և ռազմավարական փաստաթղթերի մշակման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 27, 34, 38, 40, 73, 111, 115, 125,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
հոդվածներ՝ 63, 67, 134, 188, 204, 606, 612
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 4, 6, 9, 30, 34, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք
hոդվածնենր՝ 5, 6, 6.1, 7
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք
հոդվածնենր՝ 1, 3, 4, 6, 16
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենք, հոդվածներ՝ 5.6
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=149891
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1, 2, 3, 18, 20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4, 6, 10, 11, 12, 20, 21, 23, 24, 37
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138910
ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» թիվ 305-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=149669
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=136363
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.,
էջեր՝ 70, 71, 73, 74, 94, 173, 221, 224, 227, 245-248, 250, 258
հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս.Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան: Երևան 2012
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):