Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության (այսուհետ՝ Վարչություն) գնումների բաժնի (այսուհետ՝ Բաժին)
առաջատար մասնագետ (49-3.2-48)
Բաժնի պետի հանձնարարությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Կոմիտեի աշխատանքների և ծառայությունների համար անհրաժեշտ գույքի գնման գործընթացը, գնումների շրջանակներում Կոմիտեի կողմից հաստատած փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն տալուն, գնման ընթացակարգերի արձանագրության և պայմանագրերի կազմման և հաստատման, գնումների իրականացման գործընթացի վարման աշխատանքները: Նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր, իր լիազորությունների շրջանակում նախապատրաստում զեկուցագրեր և այլ գրություններ, կատարում է Բաժնի պետի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև 2019 թվականի հունվարի 27-ը (հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը):
Վերը նշված պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամենօր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.09.2018թ.