Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման
բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ
Աշխատանքների համառոտ նկարագիրը
Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանությանն ամրացված չօգտագործվող անշարժ գույքն ընդունելու և հաշվեկշռում հաշվառելու աշխատանքներին օժանդակելու, այդ աշխատանքները նախապատրաստելու և իրականացնելու նպատակով, Փորձագետի կողմից իրականացվող աշխատանքներն են.
- հանձման-ընդունման ենթակա անշարժ գույքի անվանացանկերի հստակեցմանն ուղղված խորհրդատվություն.
- ՀՀ պետական մարմինների հետ տարվող հանձման-ընդունման աշխատանքների ընթացքում ծագած խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված խորհրդատվություն, այդ գործընթացում իրականացվող աշխատանքներին աջակցում.
- ՀՀ պետական մարմինների չգրանցված անշարժ գույքի գրանցում իրականացնելու գործընթացում ծագած խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդատվութուն.
- հանձման-ընդունման աշխատանքների իրականացման համար անհաժեշտ աշխատանքային գրաֆիկների կազմում:
Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` 3 ամիս (պայմանագիրը կնքվում է 3 ամիս ժամկետով):
Փորձագետի պարտականությունները
Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին աշխատանքներն ավարտելուց հետո (աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հինգ աշխատանքային օր առաջ):
Փորձագետի կողմից ներկայացված հաշվետվությունը կգնահատվի դրական կամ բացասական:
Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, հողային օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Գույքի նկատմաբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
- ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- պետական գույքի կառավարման ոլորտին անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում և այդ բնագավառում երեք տարվա աշխատանքային փորձ.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետին ներկայացվող սահմանափակումները
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման ժամկետն է` 04.12.2018թ. մինչև 12.12.2018թ. ներառյալ