Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Հայտարարություն

29/06/2023 Հայտարարություններ

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N462-Ա որոշմամբ «Կոմետա» ԲԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: «Կոմետա» ԲԲԸ-ի 2017 թ. հուլիսի 4-ի բաժնետերերի արտահերթ ժողովի որոշմամբ ստեղծվել է լուծարման հանձնաժողով, որի ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել են ընկերության բոլոր կրեդիտորական պարտավորությունները։

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  պարտատերերի հանդեպ «Կոմետա» ԲԲԸ-ի պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը, որը միայն դրամական միջոցներ է, լուծարման հանձնաժողովը պետք է բաշխի բաժնետերերի միջև։

«Կոմետա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ը պատկանում է ոչ պետական բաժնեմասի թվով 173 սեփականատերերին, իսկ 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը:

Հաշվառման նպատակով անհրաժեշտ է «Կոմետա» ԲԲԸ-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը 20-օրյա ժամկետում ընկերություն ներկայացնեն մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատ, անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի և բանկային հաշվի համարի պատճենները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Արմեն Այվազյանին +374 43 94 48 88 հեռախոսահամարով կամ Արմեն Օթարյանին + 374 91 48 74 70 հեռախոսահամարով: