ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ
Քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրություննեերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-3-26.2-Մ4-1)
Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, նամակների և դիմումների գործավարությունը: Մասնակցում է Կոմիտեի ներքին փաստաթղթաշրջանառության աշխատանքների կազմակերպմանը, արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման, Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի պատճենահանման և պատկերամուտով մուտքագրման աշխատանքները, արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև գրություններով պահանջվող արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման պատասխան գրությունների նախապատրաստման աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
- Աշխատավարձի չափը՝ 189 696 ՀՀ դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև ժամանակավոր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի հղիության և ծննդաբերության արձակուրդից (12.06.2023թ. - 29.10.2023թ.) վերադառնալը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով (պատճենները),
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Դիմորդների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի եղանակով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման ժամկետն է` 25.07.2023թ. մինչև 27.07.2023թ. ներառյալ: