Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Տնօրենի թեկնածուին ներկայացվող
1) պարտադիր պահանջներն են`
բարձրագույն կրթություն.
ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.
իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական, ՀՀ աշխատանքային օրենսգրքեր, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությնների մասին» ՀՀ օրենքներ, պետական գույքի կառավարման գործընթացները կանոնակարգող ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
Կազմակերպության զարգացման ծրագիր մշակելու և զարգացման հեռանկարի մասին առաջարկություն ներկայացնելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն:
2) լրացուցիչ պահանջներն են`
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն:
Մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր`
- դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
- խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
- դատապարտվել են հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
- օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
- նախորդ երեք տարվա ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
Վերը նշված պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Մրցույթը կանցկացվի 14.08.2019թ. ժամը 11:00-ին, Կոմիտեի շենքում՝ /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52 73 00/
Դիմող ՀՀ քաղաքացիները Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52 73 00/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում,
- Մեկ լուuանկար 3x4 չափի,
- Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գրքույկի պատճենը,
- Ինքնակենuագրություն,
- Անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի կամ վկայականի (արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող զորակոչային տեղամաuին ժամանակավոր կցագրման վկայականի) պատճենները,
- Կադրերի հաշվառման թերթիկ (Անձնական թերթիկ) (լրացված),
- Տեղեկանք մշտական բնակության վայրից,
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաuտող փաuտաթուղթ (դրանց առկայության դեպքում),
- Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այդ կազմակերպությունը չի լուծարվել):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Դիմումների ընդունման ժամկետն է` 12.07.2019թ. մինչև 02.08.2019թ. ներառյալ: