Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

25/09/2023 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական

ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-26.2-Մ2-6) (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-26.2-Մ2-6) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնիններ կայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-26.2-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով մինչև 2023 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրություններ բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-26.2-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «» նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։

Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուն երկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք,

Հոդվածներ՝ 2, 4, 9, 30, 34, 37

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի կառավարման մասին» օրենք,

Հոդվածնենր՝ 5, 6, 6.1, 7

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք,

Հոդվածներ՝ 4, 6, 10, 11, 12, 20, 21, 23, 24, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 4, 6, 11

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=51750

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 1, 2, 3, 18, 20

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120832

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք,(Հոդված 3, 9, 11)

Հոդվածներ՝ 3, 9, 11

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 10, 11, 19, 20, 21 և 26)

Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 10, 11, 19, 20, 21 և 26 

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175824

ՊԳԿ կոմիտեի նախագահի 28.09.2020թ. «Պետական գույքի կառավարման կոմիտեի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» 145-Լ հրաման,

հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=143390

 «Գրավոր խոսք» Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրքհանրակրթականդպրոցիհամար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012

  1. Տեքստայինխմբագրիչներ, §1.2, §1.5, §1.3,
  2. Համակարգչայինհմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնայինաղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • Խնդրիլուծում
  • Հաշվետվություններիմշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվությանհավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերիմշակում

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

Կցված ֆայլը