Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման վարչության պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի ավագ մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

11/10/2023 Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ

Պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման վարչության պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-3-25.5-Մ4-4)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գույքի մասնավորեցման, օտարման, գրավի, նվիրաբերության և նվիրատվության, ինչպես նաև անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի (գործարքների), դրանցում փոփոխություններ և (կամ) լրացում ներկատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախապատրաստման աշխատանքներին, նոտարական գրասենյակներում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրերի նախապատրաստման աշխատանքներին, Կոմիտեի կողմից պետական գույքի վերաբերյալ կնքված պայմանագրերով՝ պայմանագրի կողմ հանդիսացող անձանց ստանձնած պարտավորությունների կատարման հսկողությանը, ներկայացնում է հաշվետվություններ կնքված պայմանագրերի վերաբերյալ.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

Կրթություն, որակավորման աստիճանը`

1

Ուղղություն

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2

Ոլորտ

Սոցիալական և վարքաբանական գիտություններ

Գործարարություն և վարչարարություն

իրավունք

3

Ենթաոլորտ

Տնտեսագիտություն

 

իրավունք

4

մասնագիտությունը

 

 

Իրավագիտություն

(042101․00․6,  042101․00․7)

 

Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը`

  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ տնտեսագիտության բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականինոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելո մասին» N 914-Ն որոշում, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշում
  • և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • Աշխատավարձի չափը՝ 189 696 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավորթ ափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայողի երեխային խնամքի կապակցությամբ արձակուրդից (12.04.2021 թ. -01.01.2024 թ.) վերադառնալը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Դիմորդների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են ամենօր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:

Դիմումների ընդունման ժամկետն է` 12.10.2023թ. մինչև 16.10.2023թ. ներառյալ:

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման վարչության պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-3-25.4-Մ4-4) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։


«____»  __________________ 2023թ.                                   ________________________________

                                                                                                    /ստորագրությունը/

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    (ունեմ, չունեմ)

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                       (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                  (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

                                                                                                                (ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                                       (տառապում եմ, չեմ տառապում)

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Դիմող`  ....................................                                            « .........»  .................................   2023 թ.

                  ստորագրություն

Կցված ֆայլը