Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լուծարման հանձնաժողովը 2024թ. հունվարի 24-ին հայտարարում է մրցույթ՝ կազմակերպության գույքը գնահատելու նպատակով գնահատող կազմակերպության ընտրության համար

14/12/2023 Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լուծարման հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 14-ի թիվ 752 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով, 2024թ. հունվարի 24-ին հայտարարում է մրցույթ՝ կազմակերպության գույքը գնահատելու նպատակով գնահատող կազմակերպության ընտրության համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N1170-Ա որոշմամբ լուծարվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լուծարման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հայտարարում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2024թ. հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն երկու գնահատող:

Մասնակիցը պետք է ունենա մասնագիտական գործունեության համապատասխանություն` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Մասնակիցը հայտի հետ ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր։

Մասնակիցը պետք է ներկայացնի գույքային պատասխանատվության ապահովման միջոց, որով իր հաշվին կապահովագրի ընկերությանը հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գույքի գնահատման մասնագիտական խախտումների պատճառով գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով:

Գնահատման ծառայությունների դիմաց վճարումները  կիրականացվեն գնահատված գույքի վաճառքից հետո՝ դրամական միջոցների առկայության դեպքում: 

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 4-րդ հարկ, 409 սենյակ, ներքին համար 1-47)  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- մրցույթին մասնակցելու համար գրավոր դիմում,

- գույքի գնահատման ծառայությունների արժեքի և աշխատանքի կատարման ժամկետի վերաբերյալ գրավոր առաջարկ,

- գնահատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները,

- համաձայնություն այն մասին, որ գնահատման ծառայությունների դիմաց վճարումները  կստանա գնահատված գույքի վաճառքից հետո՝ դրամական միջոցների առկայության դեպքում,

- հայտարարություն առ այն, որ ունի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն երկու գնահատող, հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր, դատական կարգով սնանկ ճանաչված չէ, հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում գործադիր մարմնի ներկայացուցիչը (անհատ ձեռնարկատերը) և գնահատողները տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար դատապարտված չեն եղել (բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ), գործադիր մարմնի ներկայացուցիչը (անհատ ձեռնարկատերը) և գնահատողները վճռով կամ դատավճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից չեն զրկվել և հավաստում, որ իր հիմնադրի կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս իր հիմնադրին պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը սույն մրցույթին բացառվում է:

Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել նաև այլ լրացուցիչ փաստաթղթեր՝ իրենց հայեցողությամբ:

Սահմանվում են մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

  1. գույքի գնահատման ծառայու­թյունների արժեքը
  2. աշխատանքի կատարման ժամկետը, որը չի կարող գերազանցել քսան օրը` սկսած պայմանագրի կնքման պահից:

Հանձնաժողովը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկի կնքել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր:

Մրցույթի արդյունքները Հանձնաժողովը կհրապարակի մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը, կազմելով համապատասխան արձանագրություն:

Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դրանց հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում՝ Հանձնաժողովին, իսկ բողոքի քննարկման արդյունքները՝ դատական կարգով:

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հունվարի 22-ը, ժամը 15:30-ը:

Մրցույթին մասնակցելու համար  անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են փակ կնքված կամ ստորագրված ծրարով՝ փոստով կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրանց կողմից լիազորված անձանց կողմից, ներկայացնելով անձնագիր, լիազորագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո կամ ոչ սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերն առանց ծրարը բացելու կվերադարձվեն ներկայացնողին:  

Մրցույթի մասնակիցները՝ մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերի ներկայացման կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի հայտ ներկայացնողները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացմանը և ծանոթանալ արձանագրությանը:

Այն մասնակիցներին, որոնց հայտերը կհամապատասխանեն մրցույթի համար սահմանված պայմաններին, կտրվի մրցույթի մասնակցի կարգավիճակ, իսկ այն հայտերը, որոնք չեն համապատասխանի մրցույթի համար սահմանված պայմաններին, Հանձնաժողովի կողմից չեն քննարկվի:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց գործադիր մարմնի ներկայացուցչի (անհատ ձեռնարկատիրոջ) և/կամ գնահատողների վերաբերյալ առկա է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ, կամ  դատական կարգով ճանաչվել են սնանկ, կամ ունեն ժամկետանց պարտքեր ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, կամ գործադիր մարմնի ներկայացուցիչը (անհատ ձեռնարկատերը) և/կամ գնահատողները հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է։

Մրցույթին չեն կարող մասնակցել միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձին (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի գույքն իրենից ներկայացնում է՝

- հիմնական միջոց -  403 անվանում։

Գույքը գտնվում է ք.Երևան, Տիտոգրադյան 133/1 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին կամ զանգահարել (011) 52-65-57 հեռախոսահամարով, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հ. Իկիլիկյանին (094)00-42-00»: