Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին
տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ
Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության (այսուհետ՝ Վարչություն) փորձագետ
Աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`
Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` երկու տարի (պայմանագիրը կնքվում է երկու տարի ժամկետով):
Փորձագետի պարտականությունները
Փորձագետը պարտավորվում է Վարչության պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ պարբերականությամբ, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո՝ պայմանագրի ժամկետի ավարտից 5 աշխատանքային օր առաջ ներկայացնի ամփոփ հաշվետվություն երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Աշխատանքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- Տնտեսագիտություն (էկոնոմիկա) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն տաս տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին տաս տարվա ընթացքում առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
- պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ինչպես նաև պետական գույքի կառավարման ծրագրեր, ռազմավարական փաստաթղթեր, իրավական ակտեր մշակելու փորձի առկայություն.
- ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- առնվազն մեկ օտար լեզվի պարտադիր իմացություն.
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Անվճարունակության (սնանկացման) մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն:
Փորձագետին ներկայացվող սահմանափակումները
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման ժամկետն է` 08.10.2019թ. մինչև 10.10.2019թ. ներառյալ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ՏԻԿԻՆ ՄԵԼԱՆՅԱ ՂՈՒՇՉՅԱՆԻՆ
............................................................................................ից
( դիմողի անուն հայրանուն ազգանունը )
...............................................................................................
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )
................................................................................................
( դիմողի էլեկտրոնային հասցեն )
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչությունում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
Առդիր ….. էջ:
______________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____» __________________ 2019թ.
Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: