Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

07/03/2024 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական

ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝ 22-3-26.5-Մ2-4) (այսուհետ՝ Գլխավոր իրավաբան) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝ 22-3-26.5-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Գլխավոր իրավաբանի (ծածկագիր` 22-3-26.5-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով մինչև 2024 թվականի մարտի 14-ը ներառյալ:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝ 22-3-26.5-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելո ւհամար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «» նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։

Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսուն յոթ հազար յոթանասուն երկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

հոդվածներ՝ 63, 67, 134, 188, 204, 606, 612

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

հոդվածներ 24, 176, 187, 408, 416, 420

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146495

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 2, 4, 6, 9, 30, 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենք

հոդվածնենր՝ 5, 6, 6.1, 7

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=94427

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 4, 6, 11

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=51750

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 4, 6, 10, 11, 12, 20, 21, 23, 24, 37

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 1, 2, 3, 18, 20

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120832

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 4, 6, 8, 20, 53, 58, 59

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=117427

«Գրավոր խոսք» Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն Լիմուշ

հրատարակչություն, Երևան 2012թ.

էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան,

                             Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.5, §1.3,
  2. Համակարգչային հմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

          հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

Կցված ֆայլը