Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման
բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (49-2.3-107)
Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գույքի օտարման նախապատրաստման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է գրություններ, օտարման ենթակա պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ձեռքբերման միջոցների, գնահատման ներկայացնելու հետ կապված աշխատանքներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մշակման հետ կապված աշխտանքններ և Բաժնի պետի հանձնարարությամբ ներկայացնում է իր կողից մշակված պետական գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, հողային օրենսգրքերիի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին», «Գույքի նկատմաբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882, 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 387, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստասելու և գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ)ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցման կարգի մասին» թիվ 1855-Ն որոշումների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
անձնագրի պատճենը,
կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
աշխատանքային գրքույկի պատճենը.
արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման ժամկետն է` 25.04.2019թ. մինչև 29.04.2019թ. ներառյալ:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՏԻԿԻՆ ԱՆԻ ՕԲՈՍՅԱՆԻՆ
............................................................................................ից
դիմողի անուն հայրանուն ազգանունը
...............................................................................................
դիմողի գրանցման հասցեն
................................................................................................
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )
...............................................................................................
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծնված` ...................................................................................
օրը, ամիսը, տարին, վայրը
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 49-2.3-107) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։
«____» __________________ 2019թ. /ստորագրությունը/
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն
Հայտնում եմ, որ`
1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
(ունեմ, չունեմ)
Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)
..................................................................................................................................................................
..................................................................................................................................................................
2. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.
ա) ........................................................................................................................................................
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
բ) ............................................................................................................................................................
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
գ) .............................................................................................................................................................
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
3. Հայերենին ....................................................................................................................................................:
(տիրապետում եմ, չեմ տիրապետում)
4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)
5. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................
(ունեմ, չունեմ)
6. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված
հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................
(տառապում եմ, չեմ տառապում)
Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.
1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................
մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող` .................................... « .........» ................................. 2019թ.
ստորագրություն