ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատուի հաստիքի
համալրման նպատակով ինքնակենսագրական ներկայացնելու մասին
Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@spm.am:
Ինքնակենսագրականների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի մարտի 25-ը։
Գործարար որակներ՝
- Կրթություն միջազգային հարաբերությունների, հանրային կապերի, լրագրության, հաղորդակցության կամ հարակից այլ ոլորտում
- Գրավոր և բանավոր հաղորդակցության և հանրային խոսքի տիրապետման գերազանց հմտություններ
- Ներկայացուցչական և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն
- Անգլերենով և ռուսերենով ազատ հաղորդակցվելու ունակություն
- Մեդիա տեխնոլոգիաների տիրապետում
- Տեղեկատվական և ներկայացուցչական նյութեր պատրաստելու և համապատասխան ծրագրերի տիրապետման հմտություններ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Աշխատանքային պարտականություններ՝
- ԶLՄ-ների հետ բանակցությունների վարում, գործնական կապերի հաստատում և պահպանում
- ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումների վերաբերյալ պատասխանների մշակում
- Լրատվական դաշտի մոնիթորինիգի իրականացում և կազմակերպության վերաբերյալ հրապարակումների վերհանում, պարզաբանումների տրամադրում ըստ անհրաժեշտության
- Մամլո հաղորդագրությունների, հայտարարությունների պատրաստում և տարածում
- Ելույթների և հարցազրույցների տեքստերի մշակում
- Սահիկաշարերի և գրաֆիկական նյութերի պատրաստում
- Կազմակերպության կայքէջ/եր/ի և սոցիալական կայքերի հաշիվների վարում և առաջխաղացում
- Կազմակերպության արտաքին ներկայացուցչության ապահովման ռազմավարության մշակում և ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացում
- Նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքների իրականացում, արձանագրությունների վարում և կազմում (ըստ անհրաժեշտության)
- Կազմակերպության կողմից հայտարարված աճուրդների և մրցույթների լայնամասշտաբ հրապարակայնության ապահովում
- Կազմակերպության ներկայացուցչական այլ գործառույթներ
Հարցերի դեպքում զանգահարել՝ 011 52 35 36 հեռախոսահամարով։