Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին
Տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ
Կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ
Աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`
- Կոմիտեի կայքի սպասարկում,
- օրական, շաբաթական և ամսական պահուստային կրկնօրինակների ստեղծում,
- Կայքի վերականգնում պահուստային կրկնօրինակներից՝ ըստ անհրաժեշտության,
- Կայքի կառուցվածքային և արտաքին տեսքի փոփոխություններ, նաև բաժինների ծրագրային թարմացում,
- Կայքի այցելությունների և որոնողական համակարգերում կայքի տեսանելիության վերաբերյալ պարբերաբար մոնիթորինգի իրականացում, անհրաժեշտության դեպքում՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- Կայքի սպասարկման ժամանակ հայտնաբերված սխալների ուղղում,
- որոնման համակարգերի համար Կայքի օպտիմալացման և համապատասխան կարգաբերումների իրականացում,
- Կայքի հետ աշխատող Կոմիտեի անձնակազմի տեխնիկական աջակցության իրականացում,
- Կայքի առանձին գրաֆիկական մասերի փոփոխությունների (որոնք չեն հանգեցնում Կայքի ընդհանուր արտաքին տեսքի փոփոխության) իրականացում, ըստ անհրաժեշտության և տրամադրված նյութերի,
- Կայքի տվյալների շտեմարաններից անհրաժեշտության դեպքում՝ հաշվետվությունների արտահանում,
- Կայքում ներդրված էլեկտրոնային ծառայությունների աշխատանքի ընթացքում հայտնաբերված թերությունների, ինչպես նաև սխալների վերացում,
- Կայքում ներդրված էլեկտրոնային ծառայությունների ծրագրային ապահովման անխափան աշխատանքի ապահովում,
- անվտանգության SSL սերտիֆիկատի տրամադրում և տեղադրում սերվերի վրա,
- էլեկտրոնային աճուրդների անցկացման, ինչպես նաև պետական գույքի հաշվառման ավտոմատացված ու ամբողջական համակարգերի (այսուհետ՝ Համակարգ) ծրագրային ապահովում, ինչպես նաև Համակարգի ընթացիկ տեխնիկական սպասարկում,
- Համակարգի միանվագ (սկզբնական) կարգաբերում,
- արձանագրված, այնպես էլ փորձագետի կողմից հայտնաբերված և հրատապ լուծում պահանջող գործընթացի իրականացում ներառյալ՝ ծրագրային ապահովման կարգաբերում, վնասված հատվածների կամ ամբողջականության վերականգնում, այդ թվում` Համակարգի թերի աշխատանքի ուսումնասիրում, անավարտ կամ թերի իրագործված հատվածների դուրս բերում, Համակարգի աշխատանքի խափանումների (ներառյալ՝ ծրագրային և այլ բնույթի թերությունների ու բացթողումների) վերացման (շտկման) նպատակով անհրաժեշտ տեխնիկական աշխատանքների կատարում,
- Համակարգի կայքի դիզայնի արդիականացում, անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություն,
- Համակարգի կայքի ֆունկցիոնալի անխափան ու մատչելի հասանելիության ապահովում,
- Համակարգի ծրագրային ապահովման ընթացիկ լրամշակում, կառուցվածքային կատարելագործում և փոփոխություն, որը ներառում է․ Համակարգի ծրագրային ապահովման կառուցվածքի կատարելագործման նպատակով դրանում անհրաժեշտ փոփոխությունների կատարում, Համակարգում կատարվող գործողությունների փոփոխության անհրաժեշտությունից բխող ծրագրային ապահովման մեջ փոփոխությունների կատարում, Համակարգում նոր գործողություններ կատարելու անհրաժեշտությունից բխող ծրագրային ապահովման մեջ փոփոխությունների կատարում, Համակարգում ֆունկցիոնալ վերափոխումների ու լրացումների կատարում, Համակարգի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ընթացիկ թարմացումների և նորացումների տեղադրում, բացառությամբ՝ ամբողջովին նոր համակարգի ստեղծման դեպքի,
- անհրաժեշտության դեպքում՝ տվյալների տեսակներին համապատասխան Համակարգի տվյալների շտեմարանների կառուցվածքներում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարում, ինչպես նաև Համակարգում տարբեր գործողությունների կատարման առանձին իրավունքների փոփոխությունների (ավելացում, նվազեցում) կատարելու հնարավորության ապահովում,
- Համակարգի ծրագրային ապահովման մեջ յուրաքանչյուր լրամշակում, կառուցվածքային կատարելագործում և փոփոխություն (ներառյալ՝ դրանց խմբերը), կատարելու ավարտի Համակարգի ամբողջական փորձարկում,
- Համակարգի փորձարկման անընդհատության ապահովում,
- Համակարգի սպասարկում, որն նեառում է` Ծրագրային փաթեթի ֆունկցիոնալի սպասարկում (FrontEnd և BackEnd), անխափան հասանելիության ապահովում, Համակարգի սերվերային բաղադրիչների սպասարկում, Համակարգի ֆունկցիոնալի մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հարցում, բազմաշերտ ցանցային անվտանգության (Firewall) ապահովում, ցանցային ներխուժման փորձերի ախտորոշում և արգելափակում, սերվերային սարքավորումների մոնիթորինգ,
- Համակարգին տարբեր պետական մարմինների գոյություն ունեցող միացումների անխափան աշխատանքի ապահովում, սերվերների և երթուղավորիչների կարգաբերում և սպասարկում (Server/Router configuration and maintenance),
- Համակարգի տվյալների բազայի օրական պահուստային կրկնօրինակում (backup) ֆիզիկական այլ հասցեում գտնվող կրիչի/սերվերի վրա,
- Համակարգին, կամ դրա որոշակի ենթահամակարգերին ու ծառայություններին տարբեր շահառուների հասանելիության կարգաբերում, նրանց հասանելի ծառայությունների տեսակների սահմանափակումների ապահովում՝ ըստ իրենց IP ստատիկ հասցեների,
- անհրաժեշտության դեպքում՝ սերվերների վիրտուալ բաժանում, օպերացիոն համակարգերի տեղադրում, Համակարգի տեղափոխում նոր սերվերային միջավայր,
- սերվերների ծրագրային ապահովման և օպերացիոն համակարգերի թարմացում՝ ծրագրային ապահովման աշխատանքն ապահովող բոլոր սերվերների համար,
- Համակարգի աշխատանքի ընթացիկ խափանումների վերաբերյալ մեկ ժամվա ընթացքում արձագանքում,
- Համակարգի աշխատանքի ընթացիկ խափանումների, թերությունների և բացթողումների շտկում,
- անհրաժեշտության դեպքում՝ Համակարգում ինչպես նոր, այնպես էլ դրանում արդեն իսկ գրանցված օգտվողների փոփոխությունները (ավելացում, նվազեցում, հեռացում) նրա կողմից կատարելու հնարավորության ապահովում,
- Համակարգի տվյալների շտեմարանների պահուստային պատճենների ստեղծում (օրական կտրվածքով), տվյալների շտեմարանների աշխատանքի մոնիտորինգ, անհրաժեշտության դեպքում՝ տվյալների շտեմարանների վերականգնում պահուստային պատճեններից,
- Համակարգի գործող կայքում (էլեկտրոնային մատյան) գործարքների տվյալների և կատարված աշխատանքների ընթացքի արխիվացման հնարավորության ապահովում,
- անհրաժեշտության դեպքում՝ Համակարգից ցանկացած օգտվողի կողմից կատարված գործողությունների վերծանումների տրամադրում,
- սերվերների տեխնիկական և ծրագրային անվտանգության ապահովման և Համակարգի հետ կատարված աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ամսական պարբերականությամբ տրամադրում,
- Համակարգի հետ աշխատող Կոմիտեի անձնակազմին տեխնիկական աջակցության ապահովում, ինչպես նաև Համակարգից օգտվող պետական մարմինների ու կազմակերպությունների աշխատակիցների՝ կայքից գրագետ օգտվելու պահանջների ու պայմանների տեսական ու գործնական ուսուցում։
Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մեկ տարի (պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով):
Փորձագետի պարտականությունները
Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել վեց ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:
Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջները
1) բարձրագույն կրթություն, տեղեկատվական համակարգերի ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
2) «Տեղեկատվության ազատության մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն,
3) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
4) ծրագրային և համակարգային անսարքությունների վերացման ունակություն,
5) կազմակերպչական և վերջնաժամկետներում առաջադրանքների կատարման հմտությունների տիրապետում,
6) արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտությունների տիրապետում,
7) հարմարվողականություն/ճկունություն, խնդիրների լուծման հմտություններ:
Փորձագետին ներկայացվող սահմանափակումները
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմումների ընդունման ժամկետն է` 05.04.2024թ. մինչև 09.04.2024թ. ներառյալ:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
............................................................................................ից
( դիմողի անուն հայրանուն ազգանունը )
...............................................................................................
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )
................................................................................................
( դիմողի էլեկտրոնային հասցեն )
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
- Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
- Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
- Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
- Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
- Այլ .............................................................................................................................................. էջ:
Առդիր…..էջ:
______________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____» __________________ 2024թ.
Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթերներ կայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: