Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

27/07/2020 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է  փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 Քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների

բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

 

Աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  • գործավարության կարգի պահանջներին համապատասխան Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, նամակների և դիմումների գործավարության իրականացում.
  • Կոմիտեի փաստաթղթաշրջանառության աշխատանքների իրականացում,
  • Կոմիտեի արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքների իրականացում.
  • Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի պատճենահանման և պատկերամուտով մուտքագրման աշխատանքների իրականացում,
  • գրություններով պահանջվող արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման պատասխան գրությունների նախապատրաստում։

 

Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մեկ տարի (պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով):

 

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին վեցամսյա պարբերականությամբ, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո՝ պայմանագրի ժամկետի ավարտից 5 աշխատանքային օր առաջ ներկայացնի ամփոփ հաշվետվություն մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Աշխատանքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջները

  • բարձրագույն կրթություն, գործավարության բնագավառում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Արխիվային գործի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` hr@spm.am/:

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի (ՀԾ համարանիշ) պատճենը,
  • դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` hr@spm.am:

 Դիմումների ընդունման ժամկետն է` 28.07.2020թ. մինչև 30.07.2020թ. ներառյալ

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ՏԻԿԻՆ ՄԵԼԱՆՅԱ ՂՈՒՇՉՅԱՆԻՆ

 

............................................................................................ից

( դիմողի անուն հայրանուն ազգանունը )

 

...............................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 

................................................................................................

( դիմողի էլեկտրոնային հասցեն )

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի Քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

  1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
  2. Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
  5. Այլ .............................................................................................................................................. էջ:

Առդիր ….. էջ:

 

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

«____»  __________________ 2020թ.

                                                                                     

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: