Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է քարտուղարությունում փորձագետ ներգրավելու մասին

25/04/2024 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 Կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

 

 Աշխատանքների համառոտ նկարագիրը

 Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  1. քաղաքացիներին և իրավաբանական անձանց տեղեկատվության տրամադրում, հասարակության հետ կապերի ապահովում, բարձրացված հարցերի քննարկում, պարզաբանում և ուղղորդում իրականացում,
  2. Կոմիտեի ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ լրատվական դաշտի, հասարակական սեկտորի, քաղաքացիների տեղեկատվական պահանջները բավարարելու նպատակով,
  3. ԶLՄ-ների հետ բանակցությունների վարում, գործնական կապերի հաստատում և պահպանում, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումների վերաբերյալ պատասխանների մշակում,
  4. լրատվական դաշտի մոնիթորինիգի իրականացում և կազմակերպության վերաբերյալ հրապարակումների վերհանում,
  5. մամլո հաղորդագրությունների, հայտարարությունների պատրաստում և տարածում,
  6. ելույթների և հարցազրույցների տեքստերի մշակում,
  7. սահիկաշարերի և գրաֆիկական նյութերի պատրաստում,
  8. 8. Կոմիտեի կայքէջ/եր/ի և սոցիալական կայքերի հաշիվների վարում և առաջխաղացում,
  9. 9. Կոմիտեի արտաքին ներկայացուցչության ապահովման ռազմավարության մշակում և ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացում,
  10. նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքների իրականացում, արձանագրությունների վարում
  11. 11. Կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում պաշտոնական կայք-էջում՝ նորությունների տեղադրում, ինչպես նաև առկա տեղեկատվության թարմացման աշխատանքներ, արագ արձագանքում հարցադրումներին և հաղորդագրություններին,
  12. 12. Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների հանդիպումների, ասուլիսների կազմակերպում,
  13. փորձի փոխանակման, պետական գույքի կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով՝ համագործակցություն այլ երկրների պետական գույքի կառավարման ոլորտը համակարգող գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ,
  14. առցանց հայտարարությունների տեղադրման իրականացնում www.azdarar.am ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,
  15. 15. Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթների իրականացում։

 

Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մինչև մեկ տարի (պայմանագիրը կնքվում է մեկ տարի  ժամկետով):

 

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել վեց ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:

Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

 

  • բարձրագույն կրթություն, հասարակայնության հետ կապերի բնագավառում աշխատանքային փորձ,
  • «Տեղեկատվության ազատության մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • գրավոր և բանավոր հաղորդակցության և հանրային խոսքի տիրապետման գերազանց հմտություններ,
  • ներկայացուցչական և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • անգլերենով և ռուսերենով ազատ հաղորդակցվելու ունակություն,
  • մեդիա տեխնոլոգիաների տիրապետում,
  • տեղեկատվական և ներկայացուցչական նյութեր պատրաստելու և համապատասխան ծրագրերի տիրապետման հմտություններ,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

 

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:

 

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց

 

Դիմումների ընդուն ման ժամկետն է`  26.04.2024թ. մինչև  30.04.2024թ. ներառյալ:

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

 

............................................................................................ից

( դիմողի անուն հայրանուն ազգանունը )

 

...............................................................................................

դիմողիհեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 

................................................................................................

( դիմողի էլեկտրոնային հասցեն )

 

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

  1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
  2. Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
  5. Այլ .............................................................................................................................................. էջ:

Առդիր…..էջ:

 

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 «____»  __________________ 2024թ.

 

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթերներ կայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Կցված ֆայլը