Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

10/05/2024 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է մրցույթ Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի մասնագետի (ծածկագիրը` 22-3-26.1-Մ6-1) (այսուհետ՝ մասնագետ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի  կունենա 2024 թվականի մայիսի 20-ին, ժամը՝ 15:00-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները:

1․ անձնագիր կամ նույնականացման քարտ.(եթե անձը նույնականացման կամ   սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).

  1. կրթությունը հավաստող փաստաթուղթ.

2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող   փաստաթուղթը,

2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:

  1. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
  2. արականսեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձըի չափը կազմում է 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային օրինակը կցվում է:

          Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4:

          Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2024 թվականի մայիսի 13-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-52-73-00, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

 

Կցված ֆայլը