Հայտարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 22-3-25.4-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 301 սենյակ) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասիերկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«ՀՀ Սահմանադրություն»
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=120057
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
ՀՀ կառավարության 13.06.2003թ. N882-Ն որոշում,
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=11114
ՀՀ կառավարության 17.02.2011 թվականի 304-Ն որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=76081
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշում
2-րդ, 3-րդ, 5-րդ, 36-րդ և 11-րդ կետեր
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143151
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան.
Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx:
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝
https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):