Հայտարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական
ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետի (ծածկագիրը` 22-3-25.3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Վարչության պետի (ծածկագիրը` 22-3-25.3-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Վարչության պետի (ծածկագիրը` 22-3-25.3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով մինչև 2024 թվականի սեպտեմբերի 19-ը ներառյալ:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Վարչության պետի (ծածկագիրը` 22-3-25.3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին Կոմիտեի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 391 040 (երեք հարյուր իննսուն մեկ հազար քառահիսուն) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
հոդվածներ՝ 63, 67, 134, 188, 204, 606, 612
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658
հոդվածներ՝ 11, 19, 40
հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docid=74667
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 4, 30, 34
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733
«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 5, 6, 7
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172266
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 20, 33, 41
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=194977
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4, 6, 20, 21, 23, 24, 37
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175823
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4, 6, 11
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=51750
«Գրավոր խոսք» Վազգեն Գաբրիելյան, երրորդլ րամշակված հրատարակություն Լիմուշ
հրատարակչություն, Երևան 2012թ.
էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258
հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրքհանրակրթականդպրոցիհամար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտականխմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012 թ.
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):