Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է Քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-3-26.2-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

23/10/2024 Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ 

Քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրություննեերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-3-26.2-Մ4-1)

 

Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, նամակների և դիմումների գործավարությունը: Մասնակցում է Կոմիտեի ներքին փաստաթղթաշրջանառության աշխատանքների կազմակերպմանը, արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման, Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի պատճենահանման և պատկերամուտով մուտքագրման աշխատանքները, արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև գրություններով պահանջվող արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման պատասխան գրությունների նախապատրաստման աշխատանքներին:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • Աշխատավարձի չափը՝ 189 696 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև ժամանակավոր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի երեխայի խնամքի արձակուրդից (14.02.2023թ. - 26.10.2025թ.) վերադառնալը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

          Դիմող ՀՀ քաղաքացիները  Պետական  գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի  4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով (պատճենները),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Դիմորդների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման ժամկետն է` 24.10.2024թ. մինչև  28.10.2024թ. ներառյալ:

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

 

 

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

 

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

 

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 

 ...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

հասցե` ...................................................................................

համայնք, քաղաք (գյուղ), փողոց, տուն, բնակարան

 

 

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

 

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրություննեերի բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 22-3-26.2-Մ4-1) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։

 

 


«____»  __________________ 2024թ.                                  ________________________________

                                                                                                /ստորագրությունը/

 

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

 

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    (ունեմ, չունեմ)

 

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                       (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

 

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                  (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

(ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված

 

հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                     (տառապում եմ, չեմ տառապում)

 

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 

Դիմող`  ....................................                                            « .........»  .................................   2024թ.

                  ստորագրություն

Կցված ֆայլը