Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ Կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ
Աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`
- Կոմիտեի թվայնացման գործընթացների համակարգում, միասնական թվայնացման միջավայրի ուսումնասիրություն,
2․Կոմիտեի ստորաբաժանումների գործառույթների թվայնացում, այդ թվում՝ Կոմիտեի աշխատակիցների և ֆիզիկական, իրավաբանական անձանց անմիջական շփման նվազեցում, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով Կոմիտեին վերապահված նոր գործառույթների իրականացման հնարավորություն,
- Կոմիտեի գործառույթների էլեկտրոնային գործընթացի ավտոմատացում, չթվայնացված տվյալների թվայնացում և Կոմիտեի բիզնես գործընթացների էլեկտրոնային տարբերակի փոխակերպում/ստեղծում,
- Կոմիտեի կողմից տեղեկատվության տվյալների քարտեզագրման ու դասակարգման գործընթացների իրականացում,
- ՏՏ ոլորտին առնչվող խնդիրների թվայնացում, արագ լուծում և աջակցում,
- թվայնացման ուղղությամբ Կոմիտեի գործառույթների ընթացիկ (մեկնարկած և չավարտված) ծրագրերի մասին տեղեկատվության ներկայացնում,
- Կոմիտեի գործառույթների թվայնացման վերաբերյալ պարբերաբար մոնիթորինգի իրականացում, անհրաժեշտության դեպքում՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- թվայնացման ծրագրերի առաջնահերթությունների գնահատում, և այդ ուղղությամբ կատարվող տեղեկատվական համակարգերի թվայնացման պորտֆելի արդյունավետության երաշխավորում,
- հանրային հատվածում իրականացվող, մեկնարկող և/կամ պլանավորված թվայնացման ծրագրերի ու նախաձեռնությունների ամբողջ ծավալով բացահայտում՝ համագործակցելով ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, ինչպես նաև համագործակցություն այլ գերատեսչությունների հետ,
- պետական գույքի (այդ թվում՝ բաժնետոմսերի) օտարման և վարձակալության համար իրականացվող աճուրդի անցկացում էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սկսած աճուրդի մասին հրապարակվող հայտարարությունից մինչև աճուրդի իրականացում, մասնակիցների գրանցում, հաղթողի ճանաչում և աճուրդի արդյունքների հրապարակում և այլն,
- Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթների իրականացում։
Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մինչև վեց ամիս (պայմանագիրը կնքվում է վեց ամիս ժամկետով):
Փորձագետի պարտականությունները
Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել երեք ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:
Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամտեղեկատվական (ՏՏ ոլորտ) համակարգերի ոլորտումառնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
- «Տեղեկատվության ազատության մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն,
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- գրավոր և բանավոր հաղորդակցության և հանրային խոսքի տիրապետման գերազանց հմտություններ,
- ներկայացուցչական և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- հայերենի գերազանց իմացություն,
- անգլերենով և ռուսերենով ազատ հաղորդակցվելու ունակություն,
- կազմակերպչական, արդյունավետ հաղորդակցման և վերջնաժամկետներում առաջադրանքների կատարման հմտությունների տիրապետում,
- հարմարվողականություն/ճկունություն, խնդիրներն արագ լուծելու հմտություններ,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետին ներկայացվող սահմանափակումները
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմումների ընդուն ման ժամկետն է` 28.10.2024թ. մինչև 30.10.2024թ. ներառյալ:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
............................................................................................ից
( դիմողի անուն հայրանուն ազգանունը )
...............................................................................................
դիմողիհեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )
................................................................................................
( դիմողի էլեկտրոնային հասցեն )
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
- Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
- Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
- Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
- Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
- Այլ .............................................................................................................................................. էջ:
Առդիր…..էջ:
______________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____» __________________ 2024թ.
Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթերներ կայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: