Հայտարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտեի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի
թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է մրցույթ Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 22-3-25.3-Մ6-1) (այսուհետ՝ մասնագետ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը՝ 11:00-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները:
1․անձնագիր կամ նույնականացման քարտ.(եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք
կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը,
2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ը՝ դիպլոմ(ներ)ը:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձըի չափը կազմում է 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-52-73-00, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):