Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության (այսուհետ՝ Վարչություն) փորձագետ
Աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`
Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` երկու ամիս (պայմանագիրը կնքվում է երկու ամիս ժամկետով):
Փորձագետի պարտականությունները
Փորձագետը պարտավորվում է Վարչության պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին երկու ամսվա համար, կատարած աշխատանքների ավարտից երեք օր առաջ ներկայացնել հաշվետվություն երկու ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջները
- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն տաս տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին տաս տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ինչպես նաև պետական գույքի կառավարման ծրագրեր, ռազմավարական փաստաթղթեր, իրավական ակտեր մշակելու փորձի առկայություն.
- ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- առնվազն մեկ օտար լեզվի պարտադիր իմացություն.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն:
Փորձագետին ներկայացվող սահմանափակումները
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` hr@spm.am/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Փաստաթղթերն ընդունվում են՝ 19.11.2024թ. մինչև 21.11.2024թ. ներառյալ, ժամը 09:30-ից մինչև 13:00-ն։
Դիմումները ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` hr@spm.am։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.11.2024թ. ժամը 13:00:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
............................................................................................ից
( դիմողի անուն հայրանուն ազգանունը )
...............................................................................................
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )
................................................................................................
( դիմողի էլեկտրոնային հասցեն )
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչությունում փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
Առդիր ….. էջ:
______________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____» __________________ 2024թ.
Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: