Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետի (ծածկագիր` 22-3-25.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

07/12/2020 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այուհետ` Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ ՝ Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետի (ծածկագիր` 22-3-25.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության (այսուհետ` Վարչություն) պետի (ծածկագիր` 22-3-25.1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչության պետի (22-3-25.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում.
  2. անձնագրի լուսապատճենը.
  3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը.
  5. զինվորական գրքույկի լուսապատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք).
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Վարչության պետի (22-3-25.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2020 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը` ժամը 24:00-ը: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: 

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 10:30-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 10:30-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «ՀՀ Սահմանադրություն»,

2-րդ գլուխ, հոդված՝ 27, 38, 40, 73

4-րդ գլուխ, հոդված՝ 111, 115

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք,

1-ին գլուխ, հոդված՝ 1, 2,

2-րդ գլուխ, հոդված՝ 4

6-րդ գլուխ, հոդված՝ 30

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք,

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 3, 4

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 16

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458

«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք,

 գլուխ II, հոդված՝ 5

գլուխ III, հոդվածներ՝ 6, 6.1, 7

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի մասին» ՀՀ օրենք,

հոդվածներ՝ 5, 6

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=114386

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք,

1-ին գլուխ, հոդվածներ՝ 4, 6

2-րդ գլուխ, հոդված՝ 11

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=67582

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք,

2-րդ  գլուխ, հոդվածներ՝ 13, 15
3-րդ գլուխ, հոդված՝ 21, 23, 24
հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք,

1-ին  գլուխ հոդված՝ 4,

2-րդ գլուխ, հոդված՝ 6

4-րդ գլուխ, հոդված՝ 20

5-րդ գլուխ, հոդված՝ 21

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.,

էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012 թ.,

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5,
  2. Համակարգչային հմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Կցված ֆայլը