Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ ՝ Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

29/12/2020 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այուհետ` Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ ՝ Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժնի գլխավոր մասնագետի (այսուհետ` Գլխավոր մասնագետ) (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
    2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
    3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
    4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
    5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
    6. լուսանկար՝ 3X4 չափսի::

Գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` մինչև 2021 թվականի հունվարի 11-ը` ժամը 24:00, բացառությամբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը ներառյալ: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:  

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 10:30-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասերկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «ՀՀ Սահմանադրություն»
2-րդ գլուխ, հոդված՝ 27, 38, 40, 73

4-րդ գլուխ, հոդված՝ 111, 115

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Հոդվածներ՝ 63, 67, 134, 188, 204, 606, 612

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

 ՀՀ հողային օրենսգիրք

Հոդվածներ՝ 11, 19, 28,

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146285

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 1, 2,

2-րդ գլուխ, հոդված՝ 4

6-րդ գլուխ, հոդված՝ 30

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 3, 4

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 16

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458

 «Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք

գլուխ II, հոդված՝ 5

գլուխ III, հոդվածներ՝ 6, 6.1, 7

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 5, 6

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=114386

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք

Հոդվածներ՝ 2, 8, 11, 30, 32

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140829

 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդվածներ՝ 4, 6

2-րդ գլուխ, հոդված՝ 11

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=67582

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 2, 3, 18, 20
հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

1-ին  գլուխ հոդված՝ 4,

2-րդ գլուխ, հոդված՝ 6,

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 10, 11, 12

4-րդ գլուխ, հոդված՝ 20

5-րդ գլուխ, հոդված՝ 21

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք.

1-ին գլուխ, հոդվածներ՝ 2, 3
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18, 20
հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենք,

Հոդվածներ՝ 3, 13, 15, 21, 23, 24

հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=132740

 «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.,

էջեր՝ 70-94, 173, 221, 224, 227, 245-250, 258-275

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012 թ.,

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5,
  2. Համակարգչային հմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ էջեր՝ 5-46

հղումը՝  http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Կցված ֆայլը