Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30/12/2020 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այուհետ` Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիրը` 22-3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հունվարի 8-ից մինչև 2021 թվականի հունվարի 13-ը` ժամը 24:00, բացառությամբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը ներառյալ: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 10:30-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«ՀՀ Սահմանադրություն»
2-րդ գլուխ, հոդված՝ 27, 38, 40, 73

4-րդ գլուխ, հոդված՝ 111, 115

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Հոդվածներ՝ 63, 67, 134, 188, 204, 606, 612

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

Հոդվածներ՝ 14, 85, 169, 172

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=59508

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 1, 2,

2-րդ գլուխ, հոդված՝ 4

6-րդ գլուխ, հոդված՝ 30

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1, 3, 4

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 16

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458

«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք

գլուխ II, հոդված՝ 5

գլուխ III, հոդվածներ՝ 6, 6.1, 7

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 2, 3, 18, 20
հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

1-ին  գլուխ հոդված՝ 4,

2-րդ գլուխ, հոդված՝ 6,

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 10, 11, 12

4-րդ գլուխ, հոդված՝ 20

5-րդ գլուխ, հոդված՝ 21

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 2, 3
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 20,22
հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=146622

«Գնումների մասին» ՀՀ օրենք,

Հոդվածներ՝ 3, 13, 15, 21, 23, 24

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.,

էջեր՝ 70-94, 173, 221, 224, 227, 245-250, 258-275

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012 թ.,

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5,
  2. Համակարգչային հմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ էջեր՝ 5-46

հղումը՝  http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Ծրագրերի կառավարում
  • Որոշումների կայացում
  • Բարեվարքություն
  • Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
  • Խնդրի լուծում:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Կցված ֆայլը