Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է Կոմիտեի իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

25/03/2025 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի  (ծածկագիրը՝ 22-3-25.1-Մ2-1)

Իրականացում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններում ՀՀ պետական գույքի հաշվառման, պահպանման, արդյունավետ կառավարման, տնօրինման ու օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման և այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի մշակման այդ թվում` անշարժ գույքի կառավարման աշխատանքները: Գլխավոր մասնագետն իրականացնում է պետական գույքի կառավարման ոլորտին առնչվող պետական մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի մշակումը և ներկայացումը քննարկմանը: Իրականացնում է անհատույց օգտագործման կամ վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի ինչպես նաև առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարման քաղաքականության մշակման աշխատանքները: Գլխավոր մասնագետն մասնակցում է մասնավորեցման ոլորտը կանոնակարգող օրենսդրության մշակմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև պաշտոնի անձնագրով այլ գործառույթներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
  • աշխատավարձի չափը՝ 267 072 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայողի երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի (12.03.2025թ. -10.01.2026թ.) ավարտը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե (ք.Երևան, Տիգրան Մեծի 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր )՝ պատճենով (պատճեններով),
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Դիմորդների ընտրությունը կանցկացվի հարցազրույցի եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 09:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման ժամկետն է` 26.03.2025թ. մինչև  28.03.2025թ. ներառյալ:

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 ...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։

«____»  __________________ 2025թ.                                  ________________________________

                                                                                                /ստորագրությունը/

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

      (ունեմ, չունեմ)

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                       (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                  (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

                                                                                                                   (ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                                        (տառապում եմ, չեմ տառապում)

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Դիմող`  ....................................                                            « .........»  .................................   2024թ.

                ստորագրություն

Կցված ֆայլերը